Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1423-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 20.11.2024թ. N118-Ա որոշումը․

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

  1. Ճամբարակ համայնքի սեփականությունը համարվող, Տ. Մեծի փողոց, 8/24 հասցեում գտնվող 05-002-0079-0083 կադաստրային ծածկագրով 0․0023 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Կիմիկ Գաբրիելյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Կիմիկ Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը:
  2. Քաղաքացի Կիմիկ Գաբրիելյանը պարտավոր է  Ճամբարակ համայնքայի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ:
  3. Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ