Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2026 թվականի N 652-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 02.06․2026թ. տրված ՇԹԴ/100/13123-26 դիմում-հայտը.

Ո Ր Ո Շ Ու ՄԵ Մ՝

  1. Բավարարել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-իի  կողմից տրված դիմում-հայտը և երկարաձգել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 3-րդ փողոց 3/3  հասցեում VHN01 բազային կայանի կառուցման աշխատանքների  կատարման նպատակով Ճամբարակ համայնքի կողմից 10․06․2024 թվականին տրված 18-Շ շինարարության թույլտվության ժամկետը։ 
  2. Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար: 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման հաջորդ օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. հունիսի  05
ք. Ճամբարակ