Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 494-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սարգիս Արտաշեսի Մաճկալյանի, Ռիտա Միխաիլի Մաճկալյանի, Հրաչյա Սարգսի Մաճկալյանի և Հասմիկ Սարգսի Մաճկալյանի համատեղ սեփականութուն հանդիսացող /վկայականներ՝ 2124348, 2124347, 2124350 և 2124349 տրված 10.03.2006թ./ հողամասերից հրաժարվելու մասին Դ-242 դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Քաղաքացիներ Սարգիս Արտաշեսի Մաճկալյանին, Ռիտա Միխաիլի Մաճկալյանին, Հրաչյա Սարգսի Մաճկալյանին և Հասմիկ Սարգսի Մաճկալյանին համատեղ սեփականութուն իրավունքով պատկանող, Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 05-002-0312-0029, 05-002-0312-00112, 05-002-0311-0243 կադաստրային ծածկագրերով 1.497 հա ընդհանուր մակերեսով գյուղնշանակության հողամասերը /խոտհարքները/ և 05-002-0280-0022 կադաստրային ծածկագրով 0.2169 հա մակերեսով վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
  2. Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանում:
  3. Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ