 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՐՏԻ 2026 թվականի N 274-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ՝
- Թույլատրել Ճամբարակ համայնքի (Դպրաբակ)-Բարեպատ-Կալավան տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000 կմ 8+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում համայնքային նշանակության հողամասերի տարածքում խոչընդոտ հանդիսացող ծառերի և թփերի հատումը (հեռացումը)։
- Ծառահատումից առաջացած փայտանյութը տրամադրել համայնքի կարիքավոր ընտանիքներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. մարտի 12
ք. Ճամբարակ