Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 888-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ.Ադամյանս քննելով Արտակ Առաքելյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 02․05․2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի ՝

07.06.2024թ. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողից գրություն է ստացվել այն մասին, որ Արտակ Հարությունի Առաքելյանը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության տեղադրել է թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ և իրականացրել կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն։
Կից ուղարկվել է ապօրինի շինարարություն իրականացնելու մասին արձանագրության պատճենը:
Այսինքն, Արտակ Հարությունի Առաքելյանը թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝

  1. Արտակ Հարությունի Առաքելյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ տեղադրելու և կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն իրականացնելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում: 
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արտակ Առաքելյանին:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ