Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 75-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-ՐԴ ՓՈՂ. ՏՈՒՆ 8/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԻԿՏՈՐ ԳՈՐԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն«Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով,26.12.2002թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 11-րդ փող, տուն 8/1  հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.4749 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Վիկտոր Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Վիկտոր Գորիկի Գալստյանին՝ ծնված 15.01.1952թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.4749 հա տնամերձ հողամաս: Հողամասի վրա 1965թվականին կառուցված 6.4քմ ներքին մակերեսով նկուղային հարկը,83.15քմ ներքին մակերեսով բնակելի տունը,2.1քմ մակերեսով աստիճանը,11.4քմ մակերեսով բաց պատշգամբը,25.0քմ ներքին մակերեսով օժանդակ շինությունը և 36.1քմ մակերեսով ծածկը,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝26.12.2002թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Վիկտոր Գալստյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Վիկտոր Գորիկի Գալստյանին սեփականության իրավունքով հատկացված 0.4749 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ