 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026 թվականի N 1177-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Գագիկ Աբրահամյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Նարեկացու փողոց 4/1 հասցեում 05-002-0078-0002 կադաստրային ծածկագրով գտնվող 0.01067հա բնակավայրի հասարակական նշանակության հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Գագիկ Սաշիկի Աբրահամյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի հասարակական նշանակության 0.01067 հա հողատարածքի վրա ինքնակամ/2026ZPEQKU/ կառուցված 45.68 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 7.69քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 14
ք. Ճամբարակ