Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 149-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԿԻՍԱՔԱՆԴ ՊԱՀԵՍՏԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 16.03.2022թ. N 27-Ա որոշմամբ.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գ.Վահան 3-րդ փող. թիվ 96 հասցեում գտնվող 05-081-0143-0491 կադաստրային ծածկագրով 0.03882 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա առկա 156.87 քմ արտաքին և 125.42 քմ ներքին մակերեսով կիսաքանդ պահեստը,8.87 քմ պարիսպը և 8.87 քմ պարիսպը ուղղակի վաճառքով օտարել Կարինե Զազյանին:
  2. Քաղաքացի Կարինե Զազյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 84.550 /ութանասունչորս հազար հինգ հարյուր հիսուն / ՀՀ դրամ,շինության /կիսաքանդ պահեստ և պարիսպներ/համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 220.360 /երկու հարյուր քսան հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ