Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1414-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈւՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈւ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 24․10․2024 թվականի N 105-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 13․11.2024 թվականի N 176 կարգադրությունը.

Ո Ր Ո Շ Ու Մ   Ե Մ`

  1. Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 57, 58 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 10-րդ փողոց, 24 հասցեում գտնվող 05-074-0009-0036 կադաստրային ծածկագրով 0.03 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Վրույր Դալլաքյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 252․000 ՀՀ դրամ:
  2. Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185065134 հաշվեհամարին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ