Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 715-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արկադի Մելքումյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ    Ե  Մ ՝

  1. Քաղաքացի Արկադի Սերգոյի Մելքումյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Թումանյան  փ. 72 տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW 525 I մակնիշի  35 TR 714 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը՝ 79286 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հուլիսի 22-ին ժամը 11։45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արկադի Մելքումյանին։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ