 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒՆԻՍԻ 2025 թվականի N 404-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 23.05.2025 թ. ՃՀԱ/102/18728-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց 17/1 հասցեում գտնվող ,համայնքին սեփականության իրավունքով պատկանող շինության վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2025թ. հունիսի 06
ք. Ճամբարակ