Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 143-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ավագանու 16.03.2022թ. N 28-Ա որոշումը.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական 01062022-05-0041/ Սեպտեմբերի 21-ի փող. 2/66 հասցեում 05-002-0114-0021 կադաստրային ծածկագրով գտնվող 0.00612 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Անդրանիկ Ստեփանյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Անդրանիկ Ստեփանյանի սեփականություն հանդիսացող ավտոտնակը:
  2. Քաղաքացի Անդրանիկ Ստեփանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 20600 /քսան հազար վեցհարյուր/ ՀՀ դրամ:
  3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ