 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 6-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 28.12.2021թ. թիվ 139-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N21122021-05-0061/, 05-002-0132-0002 կադաստրային ծածկագրով 0.01 հա հասարակական նշանակության հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 40.83 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի շենքը վաճառել քաղաքացի Սամվել Սոսյանին:
- Քաղաքացի Սամվել Սոսյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 33 700 /երեսուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: Շինության /առևտրի սրահի/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 294 800 /երկու հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ