Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1216-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-002-0079-0074 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00303 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ՆՈՒՆԵ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 93-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Տ․Մեծի փող, 4/6 հասցեում գտնվող  05-002-0079-0074 կադաստրային ծածկագրով 0.00303 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 30.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը վաճառել քաղաքացի Նունե Չիլինգարյանին:
  2. Քաղաքացի Նունե Չիլինգարյանը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 11000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 23000 /քսաներեք հազար/ ՀՀ դրամ:
  3. Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ