Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1215-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-002-0101-0084 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00422 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ՏԻԳՐԱՆ ԱՅՈՒՆՑԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 91-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Տ․Մեծի փող, 11/12 հասցեում գտնվող  05-002-0101-0084 կադաստրային ծածկագրով 0.00422 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 42.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը վաճառել քաղաքացի Տիգրան Այունցին:
  2. Քաղաքացի Տիգրան Այունցը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 32000 /երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:
  3. Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ