Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 145

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմումների քննարկման վարչարարության արդյունավետության բարձրացման, ընդունելության ընթացակարգի բարելավման, աշխատանքների թափանցիկության ապահովման նպատակով`

                                                                           Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելված 1-ի /կցվում է/.
  2. Հաստատել քաղաքացիների ընդունելության մատյանը` ձև1 /կցվում է/
  3.  Հաստատել Ճամբարակ համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության գրանցման թերթիկը` ձև2 /կցվում է/.
  4. Հաստատել Ճամբարակ համայնքի ավագանու մոտ քաղաքացիների ընդունելության գրանցման թերթիկը` ձև3 /կցվում է/.
  5. Սույն որոշմամբ հաստատված կարգը և քաղաքացիների ընդունելության օրերի, ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրում:
  6.  Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին :
  7. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ