 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՄԱՅԻՍԻ 2026 թվականի N 541-Ա
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրում գտնվող, Արամայիս Իսկանդարյանին պատկանող 05-032-0025-0011 կադաստրային ծածկագրով 11-րդ փողոց 27 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Դրախտիկ բնակավայր, 11-րդ փողոց, 32 բնակելի տուն։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրում գտնվող, Անտոնով Հրանտին պատկանող 05-032-0037-0002 կադաստրային ծածկագրով 11-րդ փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Դրախտիկ բնակավայր, 11-րդ փողոց, 27 բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. մայիսի 07
ք. Ճամբարակ