 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2026 թվականի N 1308-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, հիմք ընդունելով Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փոոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում կառուցված ինքնակամ շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամատույցը, քարե պարիսպը և լողավազանը համայնքի անունով օրինականացնելու մասին որոշում տրամադրելու վերաբերյալ․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 1500-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2026թ. հոկտեմբերի 08
ք. Ճամբարակ