Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026 թվականի N 1156-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անհամապատասխանություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ք. Ճամբարակ, Գարդմանի փողոց, 7 հասցեում գտնվող անշարժ գույքի հատկացված հողամասի տեղադիրքը, երկրաչափական և գծային չափերը, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները․

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. Էլեկտրոնային քարտեզում կատարել ուղղում և հաստատել Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոց, 7 հասցեում գտնվող «ՈՒՐՍԱ ՄԱժՈՐ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքի գծային չափերն ու երկրաչափական պատկերը:
  2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ռ. ՕՀԱՆՅԱՆ

 

2026թ. սեպտեմբերի  11
ք. Ճամբարակ