Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 779-Ա

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Դավիթ Յուրիկի Մարգարյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Քաղաքացի Դավիթ Յուրիկի Մարգարյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Այգուտ 4 փողոց, 11 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի, Այգուտ բնակավայրի 05-010-0248-0003 կադաստրային ծածկագրով 0.333 հա անջրդի վարելահողը,  05-010-0212-0004 կադաստրային ծածկագրով 0.999 հա անջրդի վարելահողը, 05-010-0249-0003 կադաստրային ծածկագրով 0.401 հա անջրդի վարելահողը,   05-010-0055-0003 կադաստրային ծածկագրով 0.0949 հա անջրդի վարելահողը,  05-010-00211-0003 կադաստրային ծածկագրով 0.047 հա անջրդի վարելահողը,  05-010-0314-0002 կադաստրային ծածկագրով 0.761 հա խոտհարքը, 05-010-0314-0002 կադաստրային ծածկագրով 0.761 հա բնակելի կառուցապատման հողը  ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 27051  ՀՀ  դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 14:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Դավիթ Մարգարյանին։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ռ. ՕՀԱՆՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի  06
ք. Ճամբարակ