Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ԱՊՐԻԼԻ 2026 թվականի N 478-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 18-ի 69-Ա որոշումը և Վիգեն Շառյանի դիմումը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակի «բնակավայրի բնակելի կառուցապատման» հողերից Հ․Նադարյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող Վիգեն Շառյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Հ․Նադարյան փողոց թիվ 2/2 հասցեի՝ 0․06228 հա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Վիգեն Շառյանին։
  2. Սույն որոշման առաջին կետում նշված 0․06228 հա հողամասի վաճառքի գինը կազմում է 210000 (երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ։ 
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. ապրիլի  20
ք. Ճամբարակ