Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՄԱՅԻՍԻ 2026 թվականի N 537-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի  Բորիս Վարդանի Կիրակոսյանի դիմումը՝ սեփականութան իրավունքով իրեն պատկանող /վկայական՝ 17082021-05-0038, տրված 17.08.2021թ./ հողամասից հրաժարվելու մասին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

  1. Քաղաքացի Բորիս Վարդանի Կիրակոսյանի կողմից հողամասից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա  սեփականութան  իրավունքով նրան պատկանող Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-031-0107-0166 կադաստրային ծածկագրերով 1,30196 հա մակերեսով բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/  ճանաչել որպես համայնքային սեփականություն:
  2. Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
  3. Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. մայիսի  06
ք. Ճամբարակ