 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 613-Ա
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂ. 113 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԼՍԻԿ ԹՌՉՈՒՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ,ԶԻՆԱ ՄՈՎՍԵՍԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ,ԱՐՏԱԿ ՄԵԼՍԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՎ ՍԵԴԱ ՄԵԼՍԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 2-րդ փող. 113 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.194 հա հողամասին կից 0.00039հա հողամասը իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մելսիկ Բադալյանին,Զինա Բադալյանին,Արտակ Բադալյանին և Սեդա Բադալյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Մելսիկ Թռչունի Բադալյանին՝ծնված 05.01.1953թ.,Զինա Մովսեսի Բադալյանին՝ծնված 14.11.1953թ., Արտակ Մելսիկի Բադալյանին՝ծնված 13.04.1982թ. և Սեդա Մելսիկի Բադալյանին՝ ծնված 18.09.1984թ.բաժնային սեփականության իրավունքով հատկացվել է 0.149 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.19439հա: Հողամասի վրա 1970թվականին կառուցված երկհարկանի 73.65քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը.,14.96քմ մակերեսով բաց պատշգամբը.,78.08քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը.,14.96քմ ներքին մակերեսով բաց պատշգամբը.,6.14քմ մակերեսով աստիճանահարթակը.,49.44քմ ներքին մակերեսով 1985 թվականին կառուցված անասնաշենքը և 1990 թվականին կառուցված 42.76քմ ներքին մակերեսով ավտոտնակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մելսիկ Բադալյանի, Զինա Բադալյանի,Արտակ Բադալյանի և Սեդա Բադալյանին բաժնային սեփական գույք :
- Համայնքի կողմից Մելսիկ Բադալյանին,Զինա Բադալյանին,Արտակ Բադալյանին և Սեդա Բադալյանին բաժնային սեփականության իրավունքով հատկացված 0.19439 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականությանիրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ