ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 628-Ա
ՊԱՎԼԻԿ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2-ը փետրվարի 2002 թվականի N 88 որոշման, ՀՀ կառավարության 02.02.2002 N91 որոշման, ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ քաղաքի բնակիչ Պավլիկ Արարատի Ադամյանի սեփականությունը հանդիսացող/վկայական 29032019-05-0023/ Գետափնյա փող.13/2 հասցեում գտնվող 108.32քմ մակերեսով ավտոտեխսպասարկման կայանի տարածքի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին դիմումը, հաշվի առնելով, որ շենքի ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել, նախագծային փաստաթղթերի անհրաժեշտություն չկա, ուստի
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ
- Փոխել Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Գետափնյա փող.13/2 հասցեում գտնվող 108.32քմ մակերեսով ավտոտեխսպասարկման կայանի տարածքի գործառնական նշանակությունը որպես ավտոպահեստամասերի խանութ, հաշվի առնելով, որ շենքի գործառնական նշանակությունը փոխելու հետ կապված շինարարական աշխատանքները իրականացվել են ՀՀ օրենսդրության և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համապատասխան, շինության ընդհանուր չափերի և շինարարական կոնստրուկցիաների փոփոխություն չի կատարվել:
- Որոշման մեկ օրինակ ներկայացնել ՀՀ ԱԳԿ Գեղարքունիքի ստորաբաժանում:
Համայնքի ղեկավար՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ճամբարակ