Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1419-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից կազմված՝ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» արձանագրությունը՝ Արթուր Գագիկի Մարտիրոսյանիկողմից վարձակալած տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Փամբակ տեղամասի տարածքում  Արթուր Գագիկի Մարտիրոսյանիկողմից վարձակալած տարածքում ինքնակամ տեղադրված «ՎԻՎԱ   ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ   ընկերությանը պատկանող ալեհավաք աշտարակի հայտնաբերման դեպքի վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 18092024թ կազմված արձանագրության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ