Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 247-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել Գագիկ Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Հ․Նադարյանի փող., թիվ 2/1 հասցեում 05-002-0084-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի տեղադիրքը և 0․10702 հա հողամասի գործառնական նշանակությունը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Հ․Նադարյանի փող, թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման հողատարածքի տեղադիրքի փոփոխությունը ճանաչել օրինական:
  2. Բնակավայրի 0․10702 հա այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրի բնակելի կառուցապատման:
  3. Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 30․10․2024թ․ տրված 1298-Ա որոշումը։
  4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ ստորագրման պահից:

 

Համայնքի ղեկավար՝                                  ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ճամբարակ