Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒՆԻՍԻ 2025 թվականի N 407-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից  09․06.2025 թվականին  տրված ՇԹԴ/100/10321-25, ՇԹԴ/102/10320-25 և ՇԹԴ/102/10319-25 դիմում-հայտերը․

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

 

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի արտաքին ջրագծի, Ծափաթաղ բնակավայրի խմելու ջրագծի և ջրընդունիչի կառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի ջրագծի ներքին ցանցի կառուցման և Ճամբարակ համայնքի Վ. Ճամբարակ թաղամասի ջրագծի արտաքին ցանցի վերակառուցման, ջրընդունիչի կառուցման և ջրամբարի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակ համայնքին տրամադրել շինարարության թույլտվություն:
  2. Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար: 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2025թ. հունիսի  09
ք. Ճամբարակ