Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈՒԼԻՍԻ 2025 թվականի N 492-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Մարինե Պետրոսյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց, 128/1  հասցեում գտնվող համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը /առևտրի սրահ/օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ`

  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Մարինե Պետրոսյանի կողմից կառուցված, Գ. Նժդեհի փողոց, 128/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման 0.00585 հա հողատարածքի վրա ինքնակամ /2023KQ5YSY, 2023GDXKGF, 2023FX6UU8, 2023J53LV7/ կառուցված 58.5 քմ մակերեսով շինությունը /առևտրի սրահ/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մե ջէ մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2025թ. հուլիսի  08
ք. Ճամբարակ