Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ԱՊՐԻԼԻ 2026 թվականի N 477-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022 թվականի մարտի 24-ի N 17-Ն որոշումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2026 թվականի փետրվարի 9-ի N 15-Ա որոշմամբ սահմանված ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 20-րդ կետը`

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սահմանել ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոններ` համաձայն հավելվածի 1-ի:
  2. Սահմանել ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման ցանկը՝ ըստ հավելված 2-ի:
  3.  Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին`
    - ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
  4. Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանին՝
    -սահմանված ժամկետում որոշման մեկ օրինակն ուղարկել թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2026թ. ապրիլի  20
ք. Ճամբարակ