 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2025 թվականի N 498-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 09․07․2025 թ. ՃՀԱ/101/24303-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Գեղարքունիք մարզ, Ճամբարակ համայնք, Մարտունի բնակավայր, 3-րդ փողոց 25 մշակույթի տուն հասցեում գտնվող, համայնքին սեփականության իրավունքով պատկանող շինության վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2025թ. հուլիսի 09
ք. Ճամբարակ