 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆԻՍԻ 2022 թվականի N 144-Ա
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք.Ճամբարակ 05-002-0138-0001 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքի սեփականության իրավունքով պատկանող բնակավայրի հասարակական նշանակության 0.0280 հա հողամասը հասցեավորել որպես ք.Ճամբարակ Մ.Մաշտոցի փողոց 58/1 հողամաս :
- Սույն որոշման հսկողությունը դնել քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Վ. ԱԴԱՄՅԱՆ
2022թ. հունիսի 03
ք. Ճամբարակ