Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒԼԻՍԻ 2025 թվականի N 523-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը  Ալեքսան Աշոտի Բայանդուրյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Քաղաքացի Ալեքսան Աշոտի Բայանդուրյանին /հաշվառված` Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Արագածի զանգված, 1 շենք, 22 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Այգուտ բնակավայրի 05-010-0005-0002 կադաստրային ծածկագրով 0.4764 հա բնակելի կառուցապատման հողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 29685 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հուլիսի  24-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ալեքսան Բայանդուրյանին։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2025թ. հուլիսի  14
ք. Ճամբարակ