Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՕԳՈՍՏՈՍԻ 2025 թվականի N 616-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով՝ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 07․07․2022 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Անահիտ Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող 05-002-0073-0055 կադաստրային ծածկագրով 0․00614 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին,որպես բնակավայրի հասարակական կառուցապատման և կատարել պետական գրանցում:
  2. Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Վ. ԱԴԱՄՅԱՆ

 

2025թ. օգոստոսի  08
ք. Ճամբարակ