27.03.24
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության որոշմամբ, պետական աջակցություն ստացող սահմանամերձ գյուղական բնակավայրերում գործում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագիրը։ Ծրագրից օգտվելու կարգին և պայմանների ծանոթանալու համար կարող եք դիմել Ճամբարակի համայնքապետարան։
|
|
08.03.24
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8֊ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ցանկանում՝ կանացի երջանկություն, խաղաղություն, սեր և հոգատարություն ձեր ընտանիքներում։ Հայոց աշխարհի թանկագին մայրե՛ր, Ընդունեք ջերմ շնորհավորանքս գարնանային այս հրաշք տոնի առթիվ, քանզի դուք եք մեր ազգի և մեր հայրենիքի հարատևության խորհրդանիշը։ Թող ժպիտն անպակաս լինի ձեր դեմքից։
|
|
28.02.24
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️
|
Էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ՄՐՑՈՒՅԹ՝Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի գյուղական բնակավայրերի լուսավորության ենթակառուցվածքների բարեկարգման համար։ Նախագծի նպատակն է• Արդիականացնել համայնքների/բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները,• Բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունը,• Նպաստել ընդհանուր բարեկեցությունը, Նվազեցնել համայնքների էներգետիկ ծախսերը: Նախագիծն իրականացվելու է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնելու է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։ Ինչպե՞ս հայտ լրացնելՄրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաշարը հետևյալ հղումով՝ ...
Մանրամասն |
|
23.02.24
Կայացավ «Գեղարքունյաց ձմեռ 2024» մարզամշակութային միջոցառումը
|
Ս/թ փետրվարի 23-ին, կայացավ «Գեղարքունյաց ձմեռ 2024» մարզամշակութային միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 180 երեխա Ճամբարակ համայնքի 14 դպրոցներից։
|
|
22.02.24
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՊԵԿ-Ը ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
|
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, ...
Մանրամասն |
|
31.01.24
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️
|
«Կախասնկի արտադրություն» տնտեսական զարգացման նախաձեռնությունը գալիս է ՃԱՄԲԱՐԱԿ։Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական բնակավայրերի բնակիչներին հիմնել կախասնկի արտադրություն լրացուցիչ եկամուտ ստանալու համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ։Ո՞վ կարող է դիմել ծրագրինԾրագրին կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև տեղահանված* և այժմ Ճամբարակ համայնքում բնակվող անձիք։Դասընթացում ներառված սահմանամերձ բնակավայրերի ցանկը հետևյալն է՝ Ճամբարակ Թթուջուր Վահան Ջիլ Արտանիշ Ծափաթաղ*Տեղահանված անձիք ...
Մանրամասն |
|
26.01.24
Հայտարարություն
|
ՀայտարարությունԾրագրերի առաջարկների ընդունման վերաբերյալ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շվեյցարական ՀԷԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական աջակցություն և ներառում» ծրագրի շրջանակում ընդունում է առաջարկներ հյուրընկալող համայնքի աջակցությամբ արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրերի իրագործման նպատակով:Ծրագրի նպատակԾրագրի նպատակն է բարելավել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գյուղերում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ, ստեղծել կենսամիջոցներ և նպաստել համայնքային կյանքում նրանց ...
Մանրամասն |
|
23.01.24
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ,Վերջին ժամանակահատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման աննախադեպ աճն իր հետ բերում է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնցից են համակարգչային տեղեկատվության բնագավառում տարաբնույթ հանցագործությունները:Նշված հանցագործություններից Գեղարքունիքի մարզում առանձնանում են համակարգչային և համացանցային ծառայությունների հնարավորություններն օգտագործելով` քաղաքացիներից տարբեր չափի գումարների շորթումները, համացանցում քաղաքացիների առկա անձնական տվյալներն օգտագործելը: 2023 թվականին արձանագրվել են մի շարք հանցագործություններ, երբ օգտագործելով համացանցը (սոցիալական կայքերը և էջերը)` կատարել են դրամաշորթություն:Հանցագործությունները կատարվում են բնակչությանը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |