| 
                            
                                    10.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ
                         | 
                     
                    
                        
                            
                            Տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում»: Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանհգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին (լրացուցիչ 2):  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    12.09.25  
                                    ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ-ի կողմից մշակվել է «Տեսել եմ» հարթակը։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։Նոր հնարավորություն քաղաքացիների ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    13.08.25  
                                    Հնարավորություն Մարզաբնակ ուսանողներին
                         | 
                     
                    
                        
                            
                            Մարզեցի ուսանո՞ղ ես, եկել ես Երևան սովորելու  ապա շտապի՛ր դիմել մեզ բնակվել հարմարավետ տանը, ստանալ ոչ ֆորմալ կրթություն և բազում հնարավորություններ
 Այստեղ դուք՝ ✅կբնակվեք հարամարվետ և տեխնիկապես հագեցած տանը, ✅կստանաք ոչ ֆորմալ կրթություն, ✅կստեղծեք կապեր գործարարների հետ, ✅կնպաստեք ձեր համայնքի ակտիվաացմանն ու զարգացմանը, ✅կդառնաք մրցունակ աշխատաշուկայում, ✅ձեռք կբերեք նոր ընկերներ և գաղափարակից մարդկանց։ Դիմելու համար անցի՛ր հղումով ՝ https://forms.gle/3VrvMyZZEa5Gwoe1A  հեռ․՝ 098827119 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    24.07.25  
                                     Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն
                         | 
                     
                    
                        | 
                            
                             ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝Հեռուստա/ռադիո արտադրանք, Տպագիր և էլեկտրոնային նյութեր: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    22.07.25  
                                    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:Դասընթացները ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    16.07.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար: 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    11.07.25  
                                    💥ՀԱՂԹԱՆԱԿ💥💪💪💪💪💪💪
                         | 
                     
                    
                        | 
                            
                            🏐🤾♂️Հուլիսի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որն անցկացվեց Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։• «Ա» ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։🥇Մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։🥈Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։🥉Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    09.07.25  
                                    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։ 2025 թվականի հուլիսի 10-ին ժամը 11։00-ից 16։00 և հուլիսի 31-ին ժամը 11։00-ից 16։00 Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ համայնքում նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը։ Շրջիկ գրասենյակը նշված օրը տեղակայված կլինի Ճամբարակ ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |