Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 42
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2019 թվականի N 42

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԵԳՆԱԶ ԵՐԻՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿԸ/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով  Ճամբարակ համայնքի բնակիչ Արեգնազ Երիցյանի դիմումը, Տ. Մեծի 6-րդ բնակշենքի հարակից տարածքում գտնվող իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու մասին.

Հ Ա Մ Ա Յ Ն Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

  1. Համաձայնություն տալ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա քաղաքացի Արեգնազ Երիցյանի կողմից կառուցված ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն հետագայում ուղղակի վաճառքով տրամադրելու պայմանով:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -5

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner