Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 4-րդ, նույն հավելվածի 35-րդ կետի «դ» ենթակետով, ՀՀ կառավարության 04․06․2020թ․ N 1023-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 04.12.2023թ. թիվ 841-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ․ Մեծի փող. 2/10 հասցեում գտնվող 0,00219 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող 19.26 քմ ներքին և 21.9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արա Մելքումյանին:
- Քաղաքացի Արա Մելքումյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 16500 /տասնվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|