Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 18.11.2014թ. թիվ 50-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ․ Մեծի փող. 2/2 հասցեում գտնվող 0,002923 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող 25.92 քմ ներքին և 29.23 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վրույր Թուխտարյանին:
- Քաղաքացի Վրույր Թուխտարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 22000 /քսաներկու հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|