Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 և 24 կետերով ՀՀ Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և Ճամբարակ համայնքի ավագանու նոյեմբերի 12-ի N101 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նշանակության հողերի՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից 05-053-0118-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0,19274 հա 185030 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել՝ ընդլայնման նպատակով:
- Օրենքով սահմանված կարգով Վահե Սուրենի Բոյաջյանի հետ կնքել հողամասի վաճառքի պայմանագիր:
- Համաձայն ՀՀ «Հողային օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել որ վերը նշված 05-053-0118-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0,19274 հա բնակավայրի նշանակության հողամասի հողի չափագրման, պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերը իրականացվի գնորդ՝ Վահե Սուրենի Բոյաջյանի հաշվին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|