 Յուրիկ Արտավազդի Ավալյանը ծնվել է  1964թ. հունվարի 1-ին Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն  գյուղում:                    
  1981 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և մեկ տարի անց ընդունվել  Երևանի Կ.Մարքսի անվան  պոլիտեխնիկական  ինսիտուտի  մեքենաշինական ֆակուլտետը: 
  1983-1985թթ ծառայել է խորհրդային բանակում: 
   1990 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինսիտուտը: 
  1991 թվականին ստեղծել է փոքր ձեռնարկություն: Աշխատել որպես ձեռնարկության տնօրեն, միաժամանակ իր ակտիվ ու անմիջական  մասնակցությունն է  ունեցել հայրենի գյուղի  սահմանների պաշտպանությանը: 
Ամուսնացած է , ունի երեք երեխա: 
   2005 թվականին ընտրվել է որպես Ճամբարակ քաղաքային համայնքի ղեկավար: 
   2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է նույն  պաշտոնում և աշխատում է մինչ օրս:  |