|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2025 թվականի N 93-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Թթուջուր բնակավայրում գտնվող 05-037-0038-0007 կադաստրային ծածկագրով 0․16158 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։ 1․2 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Դպրաբակ բնակավայրում գտնվող 05-031-0106-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 14․601 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 1․3 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Դպրաբակ բնակավայրում գտնվող 05-031-0107-0167 կադաստրային ծածկագրով 1․8 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|