Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 54
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2019 թվականի N 54

«ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, ՊՈԱԿ-ների մասին օրենքի 9-րդ հոդվածով և հաշվի առնելով Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջարկությունը:

 

                                        Հ Ա Մ Ա Յ Ք Ն Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

  1. Հիմնադրել «Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն.
  2. Հաստատել «Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը /հավելված 1/
  3. Սահմանել «Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան տեսակները, նպատակները:
    3.1 Համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և դրանց վճարների հաշվառման ու գանձման  աշխատանքների կատարում:
    3.2 Արտաքին լուսավորության ցանցի սպասարկման, նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացում:
    3.3 Բարեկարգման, նորոգման աշխատանքների իրականացում:
    3.4 Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացում:
    3.5 Օրենքով սահմանաված այլ տնտեսական գործունեության իրականացում:

     4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -5

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.08 Կբ) հավելված 1
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner