Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 25/07/2019 12:30
Վարող ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆՎայրԳետիկ վարչական բնակավայրի վարչական շենք
Մասնակիցներ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԹԱՐԽԱՆ ԽԵՉՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԽԱԼԱԹՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ , ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԿԱՌԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՂԱՎՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՍԻՐԱՔ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ՇԱՀԵՆ ԱՐԱԲԱՉՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բովանդակություն *

Քննարկվեց համայնքում հողօգտագործման խնդիրները և դրանից բխող հանգամանքներն ու խոչընդոտները: Նշվեց, որ հիմնական խոչընդոտը հանդիսանում է այն, որ հողի սեփականաշնորհումից հետո բազմաթիվ հողամասեր նախկինում սխալ քարտեզագրման արդյունքում դուրս են մնացել վարչական հսկողությունից, և կարիք կա բնակավայրերում այդ կարգի հողերը գույքագրել և հստակեցնել: Այդ նպատակով համայնքը ձեռք է բերել նոր ավելի ճշգրիտ քարտեզներ:
Վարչական ղեկավարները իրենց ելույթներում նշեցին, որ կան բազմաթիվ խնդիրներ կապված սեփական եկամուտների հավաքագրման հարցերում: Հիմնականում դրանք սոցիալական են: Հանդամիջյան ճանապարհների ոչ բարվոք վիճակը բերում է  նրան, որ բնակիչները չեն կարողանում մշակել կամ օգտագործել իրենց հողամասերը և դրա հետևանքով չեն ստանում եկամուտ:
Վարչական ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ համայնքապետարանի մասնագետների հետ համատեղ մշակել մեխանիզմներ և սեղմ ժամկետներում ներկայացնել  առաջարկություններ: Կարիք կա հստակեցնելու նաև հարևան համայնքների հետ սահմանների խնդիրը, քանի որ կան դեպքեր, որ հարևան համայնքների բնակիչները անօրինական կերպով օգտագործում են մեր համայնքի խոտհարքները:
 Համայնքի ղեկվարն իր խոսքում նշեց, որ նման խորհրդակցությունները պետք է լինեն ոչ թե ինքնանպատակ այլ կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ, որտեղ պետք է հստակ նշված լինեն անելիքները և ժամկետները:

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner