Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու անդամ
 

ՄԱԿԻՉ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ


Ծննդյան ամսաթիվ 25/01/1964
Կրթություն Բարձրագույն
Աշխատանքի վայրԴպրաբակի միջնակարգ դպրոց
ՊաշտոնՈւսուցիչ
Այլ տվյալներ

Մակիչ Երվանդի Խոնդկարյանը ծնվել է Գարդմանա գավառի (Շամխոր) Բարսում գյուղում:
1971-1981թթ սովորել և ավարտել է Բարսումի միջնակարգ դպրոցը:
1981թ. ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկոմի մեխանիզացիայի բաժինը:
1982-1984թթ ծառայել է Սովետական բանակում: Ծառայությունից հետո ուսումը ավարտելով 1986թ. աշխատանքի է անցել ՀՀ Նայիրիի շրջանի մեքենափորձարարական կայանում, որպես տեխնիկ-մեխանիկ:
Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար 1989թ.-ի օգոստոսին թողնելով աշխատանքը տեղափոխվել է Կրասնոսելսկի շրջանի Դպրաբակ գյուղ, որտեղ բնակվում է Գարդմանա գավառից (Շամխոր) բռնագաղթված իր համագյուղացիների և ծնողների հետ միասին:
1989-1994թթ մասնակցել է Կրասնոսելսկի շրջանի, ներկայիս քաղաք Ճամբարակ, սահմանների ինքնապաշտպանության մարտական գործողություններին:
1990թ.-ից հատուկ գնդի անդամ է: Ենթաշրջանում ապրող փախստականներից կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը կոչվում է «Գարդման» և կցվել է շրջանի թիվ 22219 զորամասին: ԵՂել է ջոկատի փոխհրամանատար,1993թ-ից առ այսօր հրամանատար: Միաժամանակ 1992-1996թթ աշխատել է Կրասնոսելսկի անտառտնտեսության Դպրաբակի անտառտնտեսությունում, որպես անտառապետ:
1996թ-ից մինչ օրս աշխատում է Դպրաբակի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2012-2017թթ սովորել և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հառակա ուսուցման ֆակուլտետի թեթև ատլետիկայի բաժինը:
2010թ.-ից ԵԿՄ -ի անդամ է:
2016թ. ապրիլի սկզբից «Գարդման» ջոկատի 10 անդամներով իր հրամանատարությամբ և Կրասնոսելսկի ԵԿՄ ջոկատի` Գ.Դալլաքյանի հրամանատարությամբ մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին` մարտակերտի շրջանի 5-րդ պաշտպանական գնդի դիրքերում 02-25.04.2016թ. այնուհետև տեղափոխվել է Ջաբրաիլի շրջանի ինքնապաշտպանական դիրքեր` 26.04-12.05.2016թ: 
2000թ-ից ՀՅԴ կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: 


ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Ստացած ձայների քանակը0
Նախընտրական ծրագիր
Անվանում Փաստաթղթեր

ՀասցեՀԱՅԱՍՏԱՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
Հեռախոս(ներ)
Էլ. փոստ
Գրել նամակ-
  • Կողմ (185)
  • Դեմ (0)
  • Ձեռնպահ (0)
  • Չի քվեարկել (0)
  • Բացակայել է (2)
 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner