Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.07.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից  Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում կատարվող ագրեսիայի դրսևորումներին հայոց փառապանծ բանակը տալիս է ուժգին հակահարված՝ լիարժեք կատարելով իր առջև դրված խնդիրը։ Թշնամու կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչի արդյուքում վնասվում են բնակության համար կենսական նշանակության ենթակառուցվածքներ, մանկապարտեզներ, բնակելի տներ, ավելի է համախմբում հայ ժողովրդին։ Ճամբարակցին , լինելով սահմանամերձ բնակավայրի բնակիչ և սահմանակից Տավուշի մարզին, շատ ավելի լավ է պատկերացնում գնդակոծության ենթարկվող բնակավայրերի բնակիչների ապրումները։ Անձամբ իմ և Ճամբարակ համայնքի բնակչության անունից ցանկանում եմ հայտնել օգնության հասնելու մեր պատրաստակամության մասին՝ հնարավոր բոլոր ... Մանրամասն
16.07.20 ՀՐԱԺԵՇՏ ՀԵՐՈՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցած վերջին դեպքերի ընթացքում զոհված զինծառայող, մեր հայրենակից Սմբատ Գևորգի Գաբրիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 16.07.2020թ.֊ին, ժամը 17։30֊ին Ճամբարակ քաղաքի Պ. Սևակ փողոցում գործող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ վաղը ՝ 17.07.2020թ.֊ին։
Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի N103 կարգադրությամբ ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման համայնքային հանձնաժողով։
13.07.20 ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ԶՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Այսօր՝ հուլիսի 13-ին մեկնարկեց ՀՀ ԶՈՒ ամառային զորակոչը։ Ճամբարակ համայնքից պարտադիր զինծառայության մեկնեց 9 զորակոչիկ։
Ճամբարակում առաջին զորակոչին ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, պետական այլ կառույցների ղեկավար կազմեր։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց զորակոչիկներին և նրանց ծնողներին՝ հավաստիացնելով, որ այսօր հայ զինվորը չունի ոչնչի կարիք։
Ճամբարակի համայնքապետարանի անձնակազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, շնորհավորում է զորակոչիկներին ՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն, նրանց ընտանիքներին՝ համբերություն։
09.05.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9֊Ի ԱՌԹԻՎ։

Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9֊ի՝ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման կապակցությամբ, մաղթում՝ ուժ ու անսպառ եռանդ։ Հայ ժողովուրդը, իր ողջ գոյության ընթացքում, ենթարկվել է բազում մարտահրավերների, որոնք հաղթահարել ենք մեր հզոր կամքի և քաջության շնորհիվ։ Հայի համար մայիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ։ Համոզված եմ՝ դեռ բազում հաղթական մայիսներ ունենք առջևում։ Արևշատություն և հաղթանակներ Հայաստանի Հանրապետությանը և Արցախ աշխարհին։

04.05.20 ԾԱՌԱՏՈՒՆԿ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Սույն թվականի մայիսի 1-ին և 2-ին, Ճամբարակի համայնքապետարանի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ , Ճամբարակ քաղաքում իրականացվեց ծառատունկ։ Ծառատունկին մասնակցում էին համայնքի բոլոր պետական կառույցների աշխատակիցները։ Տնկվեց ընդհանուր 6000 տնկի։

23.03.20 ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՆՁՆՈՒՄ

Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և COVID-19 կորոնավիրուսի տարածման վտանգը՝ Ճամբարակի համայնքապետարանը այսուհետ կաշխատի նաև առցանց (online) տարբերակով: Խնդրում ենք Ճամբարակի համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, դիմումներն ուղարկել chambarak.am կայքի միջոցով (ուղեցույցը՝ կից նկարներում):
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է.

• Մնացեք տանը
• Հետևեք ՀՀ Առողջապահության նախարարության
ցուցումներին

13.03.20 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված 6 անձի հայտնաբերումը՝ հորդորում ենք խուճապի չմատնվել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, խուսափեք սուր շնչառական վարակակիրների հետ սերտ շփումից, հետևեք ՀՀ առողջապահության նախարարության( ՀՀ առողջապահության նախարարություն ) տրամադրած ցուցումներին։ Հետևեք պաշտոնական լրահոսին։

13.03.20 200.000 ՀՀ ԴՐԱՄ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ԱՆԳԵԼԻՆԱ ՋԱՌԱՀՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ։

Այսօր, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կարգադրությամբ, Ճամբարակի համայնքապետարանի բյուջեից 200․000 ՀՀ դրամ օգնություն է տրամադրվել 4-ամյա Անգելինայի ընտանիքին՝ բուժման հետագա ծախսերի մի մասը հոգալու համար։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմը, ի դեմս համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, առողջություն է մաղթում փոքրիկ Անգելինային։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125

(0265)22255

chambarak.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner