Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 427
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.09.19 ՍԱՄԱՆԱՄԵՐՁ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1000-ԱՄՅԱԿԸ
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին սահմանամերձ Ճամբարակը մեծ շուքով նշեց բնակավայրի 1000-ամյակը։ 1000 և ավելի տարիներ այս հողի վրա ապրել ու արարել են հայեր, կերտել պատմություն և դարերով պահպանել այն՝ հասցնելով մեր օրեր։Ճամբարակի համայնքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, հյուրեր, ճամբարակցիներ։ Միջոցառումների շարքն սկսվեց ճամբարակցի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ և մշակութային միջոցառումով,ներկաները համտեսեցին ճամբարակցի կանանց ձեռքով պատրաստված հայկական ավանդական ուտեստներ, որին ... Մանրամասն
06.09.19 ՆՈՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՆ

Ճամբարակ խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Ճամբարակի համայնքապետարանի կողմից Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին ներկայացրած «Ճամբարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկման համակարգերի բարելավման» ծրագրի շրջանակներում համայնքին տրամադրվել է 3 հատ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս, որոնք կծառայեն որպես ներհամայնքային տրանսպորտ։

01.09.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Դարեր շարունակ գիտելիքը եղել է մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը և ամենահզոր զենքը, ինչը պարտավորեցնում է մեզ սովորել և կուտակել հնարավորինս շատ գիտելիքներ։
Ամեն տարի, սեպտեմբերի 1-ին, բոլորս միահամուռ նշում ենք գիտելիքի օրը։
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր տոնի՝ գիտելիքի, գրի ու գրականության օրվա առթիվ։ Հաջողություն եմ մաղթում կրթության ոլորտի նվիրյալներին՝ ուսուցիչներին, հայ մանուկների հայեցի կրթության և դաստիարակության գործում, ցանկանում հաջող ու արգասաբեր ուսումնական տարի։

26.08.19 ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի օգոստոսի 26֊ին տեղի ունեցավ Ճամբարակ քաղաքում կանգնեցված, հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օրհնության արարողությունը ձեռամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի։ Արարողությանը ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը, համայնքի պետական և ուժային կառույցների ղեկավարներ և բնակիչներ։
Խաչքարը տեղադրվել է պարոն Գագիկ Ծառուկյանի ջանքերով։

05.08.19 ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 7 ԾՐԱԳՐԵՐԸ
Սիրելի Ճամբարակցիներ  Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է Ճամբարակի համայնքապետարանի կողմից ներկայացրած 7 սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում մասնակի կասֆալտապատվեն Պ․ Սևակի, Գ․ Նժդեհ-Նարեկացի, Տ․ Մեծի և Հ․ Նադարյանի փողոցները, Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցում և 7 վարչական բնակավայրերում կիրականացվեն ջրագծերի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ, կվերանորոգվի Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը, կսալիկապատվեն Բաղրամյան և Պ․ Սևակ փողոցների մայթերը և Տ․ Մեծ-Պ․ Սևակ փողոցները միմյանց կապող հետիոտնային արահետը (եկեղեցու դիմաց), ինչպես նաև համայնքի Ն․ Ճամբարակ թաղամասում և Դպրաբակ, Կալավան, Այգուտ վարչական բնակավայրերում կկառուցվեն նոր խաղահրապարակներ։ Սուբվենցիոն ... Մանրամասն
08.06.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

Սույն թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված էր շաբաթօրյակ։ Ճամբարակ համայնքում գործող պետական և ոչ պետական կառույցները, անհատ ձեռնարկատերերը և բնակիչները ակտիվ մասնակցություն ունեցան համապետական շաբաթօրյակին։ 
Ստորև ներկայացվում են շաբաթօրյակի լուսանկարները։

01.06.19 Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Սիրելի՛  երեխաներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, եղեք առողջ, և թող  ձեր կյանքի բոլոր օրերը լինեն ուրախությամբ և խինդով լի։ Ճամբարակի համայնքապետարանը անում է հնարավորը և անհնարինը՝ ձեր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու  և ձեզ անհոգ մանկություն պարգևելու  համար։ Յուրաքանչյուրիցդ է կախված մեր երկրի երջանիկ ապագան և մեր սահմանների խաղաղությունը, քանզի, սիրելի՛ փոքրիկեր, դուք եք կերտելու մեր վաղվա օրը։Սիրելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ այս գեղեցիկ և բերկրալի  տոնի կապակցությամբ։Եվ տեղին է հիշել  Ֆրանսիացի հանրահայտ բարոյախոս Ժան դը Լաբրյուերի խոսքը․ «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ... Մանրամասն
29.05.19 ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԵՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ
 Մայիսի 28-ին ճամբարակցիները հանդիսավոր կերպով  նշեցին Առաջին  Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 101-րդ տարելիցը: Հանդիսությանը ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը, մարզային և համայնքային իշխանությունների,  ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, հարյուրավոր ճամբարակցիներ: Միջոցառումը սկսվեց Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ: Հուշարձանի մերձակա տարածքում ցուցադրված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125

(0265)22255

chambarak.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner