Այսօր: Շաբաթ, 11 Հուլիսի 2020թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9֊Ի ԱՌԹԻՎ։

Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9֊ի՝ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման կապակցությամբ, մաղթում՝ ուժ ու անսպառ եռանդ։ Հայ ժողովուրդը, իր ողջ գոյության ընթացքում, ենթարկվել է բազում մարտահրավերների, որոնք հաղթահարել ենք մեր հզոր կամքի և քաջության շնորհիվ։ Հայի համար մայիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ։ Համոզված եմ՝ դեռ բազում հաղթական մայիսներ ունենք առջևում։ Արևշատություն և հաղթանակներ Հայաստանի Հանրապետությանը և Արցախ աշխարհին։

04.05.20 ԾԱՌԱՏՈՒՆԿ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Սույն թվականի մայիսի 1-ին և 2-ին, Ճամբարակի համայնքապետարանի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ , Ճամբարակ քաղաքում իրականացվեց ծառատունկ։ Ծառատունկին մասնակցում էին համայնքի բոլոր պետական կառույցների աշխատակիցները։ Տնկվեց ընդհանուր 6000 տնկի։

23.03.20 ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՆՁՆՈՒՄ

Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և COVID-19 կորոնավիրուսի տարածման վտանգը՝ Ճամբարակի համայնքապետարանը այսուհետ կաշխատի նաև առցանց (online) տարբերակով: Խնդրում ենք Ճամբարակի համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, դիմումներն ուղարկել chambarak.am կայքի միջոցով (ուղեցույցը՝ կից նկարներում):
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է.

• Մնացեք տանը
• Հետևեք ՀՀ Առողջապահության նախարարության
ցուցումներին

13.03.20 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված 6 անձի հայտնաբերումը՝ հորդորում ենք խուճապի չմատնվել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, խուսափեք սուր շնչառական վարակակիրների հետ սերտ շփումից, հետևեք ՀՀ առողջապահության նախարարության( ՀՀ առողջապահության նախարարություն ) տրամադրած ցուցումներին։ Հետևեք պաշտոնական լրահոսին։

13.03.20 200.000 ՀՀ ԴՐԱՄ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ԱՆԳԵԼԻՆԱ ՋԱՌԱՀՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ։

Այսօր, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կարգադրությամբ, Ճամբարակի համայնքապետարանի բյուջեից 200․000 ՀՀ դրամ օգնություն է տրամադրվել 4-ամյա Անգելինայի ընտանիքին՝ բուժման հետագա ծախսերի մի մասը հոգալու համար։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմը, ի դեմս համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, առողջություն է մաղթում փոքրիկ Անգելինային։

26.02.20 «Գեղարքունյաց Ձմեռ-2020»

Սույն թվականի փետրվարի 21֊ին տեղի ունեցավ «Գեղարքունյաց Ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը։
Լավագույն մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։

05.11.19 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Սիրելի Ճամբարակցիներ
«Ճամբարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկման համակարգերի բարելավման» ծրագրի շրջանակներում, այսօր՝ նոյեմբերի 1֊ին, համայնքին տրամադրվեց JCB էքսկավատոր։

15.10.19 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Տ. ՄԵԾԻ ՓՈՂՈՑԸ

Ասֆալտապատվում է Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծ փողոցը՝ 1519 ք/մ ընդհանուր մակերեսով։
Ասֆալտապատումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 400 000 ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրում՝ 5 760 000 ՀՀ դրամ, պետության համաֆինանսավորում՝ 8 640 000 ՀՀ դրամ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125

(0265)22255

chambarak.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner