Այսօր: Երկուշաբթի, 12 Ապրիլի 2021թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.02.21 Օգտակար հղումներ-Գույքահարկ

ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային միասնական համակարգում ընդգրկված օգտակար հղումներ

✅Էլեկտրոնային կադաստր – https://e-cadastre.am
✅ՀՀ կադաստրի կոմիտեի յութուբյան ալիք - https://www.youtube.com/.../UCN-Rp17oqpWRX4UbQTf54kA/videos
✅ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջ – https://www.facebook.com/cadastrecommitte
✅Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝
✅ԷԿԵՆԳ ՓԲԸ կայքը՝
✅Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝
https://www.facebook.com/groups/469342944234738
✅Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝
✅Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ
22.12.20 ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՄԲԱՐԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԱ ԱՎԱԼՅԱՆԸ
Սիրելի հայրենակիցներ,
Մեծ ցավով տեղեկացանք, որ 56 տարեկան հասակում մահացել է Ճամբարակի նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանը։
Յու․ Ավալյանը 2005-2017 թթ․, լինելով Ճամբարակ քաղաքային համայնքի ղեկավար, իր մեծ ներդրումն է ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Ցավոք, աշխարհին պատուհասած կորոնավիրուսային համավարակը չխնայեց նաև Յու․ Ավալյանի կյանքը։
Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Յուրա Ավալյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
01.09.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ
Սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա առթիվ։
Հայ ժողովրդի կյանքում միշտ գիր-գրականությունն իր ուրույն տեղն է ունեցել։ Այդ է  վկայում  դեռևս 5-րդ դարից մինչ այժմ մեզ հասած ահռելի գրական ժառանգությունը։ Դարերի ընթացքում հայ ժողովուրդը ոչ միայն չի կորցրել սերը գիտելիքի նկատմամբ, այլև ձգտել է ավելիին՝  հասնելով նոր բաձունքների։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում  հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի։

17.07.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից  Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում կատարվող ագրեսիայի դրսևորումներին հայոց փառապանծ բանակը տալիս է ուժգին հակահարված՝ լիարժեք կատարելով իր առջև դրված խնդիրը։ Թշնամու կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչի արդյուքում վնասվում են բնակության համար կենսական նշանակության ենթակառուցվածքներ, մանկապարտեզներ, բնակելի տներ, ավելի է համախմբում հայ ժողովրդին։ Ճամբարակցին , լինելով սահմանամերձ բնակավայրի բնակիչ և սահմանակից Տավուշի մարզին, շատ ավելի լավ է պատկերացնում գնդակոծության ենթարկվող բնակավայրերի բնակիչների ապրումները։ Անձամբ իմ և Ճամբարակ համայնքի բնակչության անունից ցանկանում եմ հայտնել օգնության հասնելու մեր պատրաստակամության մասին՝ հնարավոր բոլոր ... Մանրամասն
16.07.20 ՀՐԱԺԵՇՏ ՀԵՐՈՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցած վերջին դեպքերի ընթացքում զոհված զինծառայող, մեր հայրենակից Սմբատ Գևորգի Գաբրիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 16.07.2020թ.֊ին, ժամը 17։30֊ին Ճամբարակ քաղաքի Պ. Սևակ փողոցում գործող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ վաղը ՝ 17.07.2020թ.֊ին։
Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի N103 կարգադրությամբ ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման համայնքային հանձնաժողով։
13.07.20 ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ԶՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Այսօր՝ հուլիսի 13-ին մեկնարկեց ՀՀ ԶՈՒ ամառային զորակոչը։ Ճամբարակ համայնքից պարտադիր զինծառայության մեկնեց 9 զորակոչիկ։
Ճամբարակում առաջին զորակոչին ներկա էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, պետական այլ կառույցների ղեկավար կազմեր։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց զորակոչիկներին և նրանց ծնողներին՝ հավաստիացնելով, որ այսօր հայ զինվորը չունի ոչնչի կարիք։
Ճամբարակի համայնքապետարանի անձնակազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, շնորհավորում է զորակոչիկներին ՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն, նրանց ընտանիքներին՝ համբերություն։
09.05.20 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9֊Ի ԱՌԹԻՎ։

Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9֊ի՝ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման կապակցությամբ, մաղթում՝ ուժ ու անսպառ եռանդ։ Հայ ժողովուրդը, իր ողջ գոյության ընթացքում, ենթարկվել է բազում մարտահրավերների, որոնք հաղթահարել ենք մեր հզոր կամքի և քաջության շնորհիվ։ Հայի համար մայիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ։ Համոզված եմ՝ դեռ բազում հաղթական մայիսներ ունենք առջևում։ Արևշատություն և հաղթանակներ Հայաստանի Հանրապետությանը և Արցախ աշխարհին։

04.05.20 ԾԱՌԱՏՈՒՆԿ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Սույն թվականի մայիսի 1-ին և 2-ին, Ճամբարակի համայնքապետարանի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ , Ճամբարակ քաղաքում իրականացվեց ծառատունկ։ Ծառատունկին մասնակցում էին համայնքի բոլոր պետական կառույցների աշխատակիցները։ Տնկվեց ընդհանուր 6000 տնկի։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 7 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner