| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
                           Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝  
Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու  «Ճամբարակ համայնքի Նադարյան փողոցի հարակից հրապարակի ասֆալտապատման աշխատանքների» ծրագրին:Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Պ. Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքների» ծրագրի ֆինանսական հայտը:Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:Սույն որոշումը ուժի մեջ է 2019 թվականի հունվարի 1-ից: |