| Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության  մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով.
 
                   Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝ 
Հաստատել  Ճամբարակի  համայնքապետարանի աշխատակազմի  կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը՝ համաձայն N 1, 2  հավելվածների:Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ  համայնքի ավագանու 2019 թվականաի մայիսի 29-ի N 5 որոշումը:Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության  պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով  դիմել ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի  կողմից համայնքային ծառայության  պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:Սույն որոշման դրույթները տարածվում են 2020թ. հունվարի 1-ից: |